Tert.am. 7-10-2011- Հայ–ադրբեջանական տեղեկատվական հակամարտությունը կարող է վերաճել իսկական պատերազմի։ Այս մասին 1news.az–ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը։«Ներկա պահին Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են տեղեկատվական պատերազմի իրավիճակում։ Վտանգ կա, որ այդ հակամարտությունը կարող է վերաճել իսկական պատերազմի»,– ասել է Վլասովը։
Պատասխանելով այն հարցին, թե «Ձեր կարծիքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը ե՞րբ կակտիվանա», ռուս քաղաքագետն ասել է. «Տպավորություն կա, որ առաջիկայում բանակցային գործընթացը եռակողմ ձևաչափով չի շարունակվելու։ Կազանյան հանդիպումից հետո Մոսկվայի, Երևանի և Բաքվի մոտ միմյանց նկատմամբ բավականաչափ պահանջներ են կուտակվել։ Եվ քանի դեռ այդ հոգեբանական անբավարարվածությունը պահպանվում է, պետք չէ լարել իրավիճակը։ Բոլորովին այլ հարց է, թե արդյո՞ք գործնականում հնարավոր է վերաբեռնել ԼՂ կարգավորման գործընթացը։ Կարծում եմ՝ շանս կա, որը սակայն մեծ չէ»։
Նշելով, որ բանակցային գործընթացում դադարը կարող է շարունակվել մինչև հաջորդ տարվա սկիզբ, Ալեքսեյ Վլասովն ասել է. «Եվրամիությունն ու Վաշինգտոնը աշնանը կամ ձմռան սկզբին որոշ բաներ կառաջարկեն, սակայն վստահ չեմ, որ նրանց կողմից առաջարկվելիք տարբերակները Մոսկվայի կողմից առաջարկվող տարբերակներից ավելի լավը կլինեն»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment