Saturday, October 29, 2011

Քլինթոնն իրանական ընդդիմությանը կոչ է արել հետևել Լիբիայի օրինակին

7Or.am. 28-10-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իրանական «BBC News»-ին տված հարցազրույցում իրանական ընդդիմությանը կոչ է արել հետևել լիբիացիների օրինակին, որոնք «գործեցին հենց այդպես ու հասան հաջողության»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրրիեթ»-ը։
Այդ կապակցությամբ Քլինթոնը նշել է, որ Իրանում 2009-ին կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ ընդդիմադիրները սխալ գործեցին՝ հրաժարվելով խնդրել արտաքին ուժերի աջակցությունը։
Քլինթոնը հարցազրույցի վերջնամասում ավելացրել է, որ չնայած իշխանությունների միջև գոյություն ունեցող տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ իրանական ժողովրդի բարեկամը։

No comments: