News.am. 27-10-2011- Ռուսական հատուկ ծառայություններն ապատեղեկատվություն են տարածում Ղարաբաղում ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի մասին։ Այս մասին SalamNews–ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։«Իսրայելական DEBKA կայքն աշխատում է ռուսական կողմի պատվերով։ Եթե ցանկանում ես միմյանց դեմ հանել տարբեր ուժերի, անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել կեղծ տեղեկատվություն»,– ասել է Գուլուզադեն՝ ավելացնելով. «Հավանաբար այս անգամ ռուսական հատուկ ծառայություններն այդ ապատեղակատվության միջոցով ցանկանում են միմյանց դեմ հանել Իսրայելին և Ադրբեջանին»։
Ավելի վաղ DEBKA կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքը ոչնչացրել են ոչ թե հայկական զորամիավորումները, այլ՝ ռուսական զորախումբը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment