«Լրագիր» 27-10-2011- Ռուսական Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեմ քրգործ է հարուցվել: Այն հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի դիմումի հիման վրա, որը ՀԷՑ-ին մեղադրում է 5 միլիոն դոլար հարկային թերավճարի համար: Քննչական կառույցներն առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը, իսկ ՀԷՑ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսվում է էներգամատակարարման հնարավոր խափանումների մասին, պատճառաբանելով, որ ստուգումների ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, որոնց բացակայությունը կարող է ազդել ընկերության կառավարման վրա: Բացի այդ, ՀԷՑ-ը անհիմն է համարում բյուջեին 5 միլիոն դոլարի հարկ պարտք լինելու մասին պահանջները: Այդ տեղեկությունը հրապարակված է գերմանական Deutsche Welle հեռուստաալիքի կայքում:
Deutsche Welle գրում է այն մասին, որ հայկական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե ռուսական սեփականատերը ցանկանում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառել Ֆրանսիայից մի ընկերության: Ըստ այդ տեղեկության, վաճառքը պետք է տեղի ունենար Սարկոզիի հայաստանյան այցի օրերին, սակայն ռուսական Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ը վերջին պահին փոշմանել է, գործարքի հետեւում նկատելով հայկական որոշ օլիգարխների «ականջներ»: Deutsche Welle-ի զրուցակիցը ՀԷՑ-ից, որը ցանկացել է մնալ անանուն, ասել է, որ հենց գործարքից ռուսների հրաժարումն էր գուցե պատճառը, որ ընկերությունում սկսվեցին ստուգումներ: Deutsche Welle-ն գրում է, թե չի բացառվում, որ Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների հետեւում հայաստանյան ազդեցիկ որոշ մարդկանց շահերն են: Deutsche Welle-ն գրում է նաեւ, որ կա վտանգ, որ Հայաստանում ձմռանը մոտ կարող են ավելի հաճախակիանալ էներգամատակարարման խափանումները:
Գերմանական հեռուստաալիքի անդրադարձն իսկապես հետաքրքրական է: Բանն այն է, որ ՀԷՑ-երին ներկայացվող պահանջը հիրավի աննախադեպ է: Հայաստանում դժվար է պատկերացնել, որ ստուգման ենթարկվի եւ այդպիսի պահանջի արժանանա «մետրոպոլիային»՝ Ռուսաստանին պատկանող խոշոր ընկերությունը: Բայց փաստն այն է, որ եղել է ստուգում եւ ներկայացվել է հարկային պարտավորությունների թերակատարման պահանջ:
Ըստ երեւույթին, սա անակնկալի է բերել նաեւ ռուսներին: Ու չի բացառվում, որ գերմանական հեռուստաալիքն իր անդրադարձով փորձում է ակնարկել Հայաստանում ռուսական հնարավոր սաբոտաժի մասին, որ կարող է լինել էներգամատակարարումների խափանման տեսքով: Հայաստանն ըստ երեւույթին պետք է լուրջ ուշադրություն դարձնի ակնարկին կամ նախազգուշացմանն ու քայլեր ձեռնարկի սաբոտաժին չտրվելու համար:

No comments:
Post a Comment