Tert.am. 27-10-2011- ԱՄՆ–ն Իրանում համացանցի միջոցով պատրաստվում է բացել «վիրտուալ դեսպանատուն»։ Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին և BBC–ի իրանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Չնայած այն բանին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները լարված են, մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ հաստատել Իրանի ժողովրդի հետ։ Այդ նպատակով մինչև տարեվերջ մենք համացանցի միջոցով Թեհրանում «վիրտուալ դեսպանատուն» կբացենք»,– ասել է Քլինթոնը՝ ընդգծելով, որ «վիրտուալ դեսպանատան» միջոցով իրենք օգնելու են իրանցիներին ուսման կամ զբոսաշրջության նպատակներով ԱՄՆ մեկնելու հարցում։
«Մենք փորձում ենք ձեռք մեկնել Իրանի ժողովրդին։ Փորձեցինք ձեռք մեկնել Իրանի իշխանություններին, սակայն ոչինչ րստացվեց»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
ԱՄՆ–ը 1979թ.–ից ի վեր դեսպանատուն չունի Իրանում։

No comments:
Post a Comment