Thursday, October 27, 2011

Մեծ Բրիտանիան Թուրքիային խոստացել է ավելի մեծ օժանդակություն PKK-ի դեմ պայքարում

Panorama.am. 27-10-2011- Մեծ Բրիտանիայի Միգրացիայի վերահսկողության, անվտանգության ու հասարակարգի պետական դեպարտամենտը խոստացել է Թուրքիային ավելի մեծ օժանդակություն ցույց տալ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում:
«Hurriyet Daily News»-ի համաձայն` Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ու բրիտանական այդ գերատեսչությունը միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել:
Բրիտանական գերատեսչության ղեկավար Թերեզա Մեյը նշել է, որ Մեծ Բրիտանիան առնչվել է PKK-ի ահաբեկչությանը` վերջին ժամանակներում արտաքսելով ու ձերբակալելով PKK-ականների` հավաստիացնելով, որ այսուհետ ևս բրիտանական կողմը ուժեղացված կերպով է պայքարելու ինչպես PKK-ի, այնպես էլ ահաբեկչական դրսևորումների դեմ:

No comments: