Tert.am. 15-10-2011- Վաշինգտոնում գործող «Հերիթիջ» ինստիտուտի՝ նախկին ԽՍՀՄ պետությունների, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Արիել Կոենը Երևանի և Թել Ավիվի միջև ջերմացում է ակնկալում։
Հ1-ի «Առաջին» լրատվականի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով
«Ի՞նչ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը Իսրայել-Հայաստան, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա» հարցին, Կոենն ասել է.
«Հայաստանը Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Իսրայելը` ոչ: Թեև ժամանակին, շահի օրոք, լավ հարաբերություններ են եղել: Իսրայելը բարեկամություն է անում Ադրբեջանի հետ, նավթ է գնում: Տեսնում ենք նաև, որ Թուրքիան ճնշում է կիրառում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի Բաքուն սահմանափակի հարաբերությունները Իսրայելի հետ: Հուսամ՝ Բաքուն այլ կերպ կվարվի: Թեև Իսրայելը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը, սակայն Երևանի և Թել Ավիվի միջև որոշակի ջերմացում ակնկալում եմ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment