News.am. 15-10-2011- Ստամբուլում «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության կողմից կազմակերպված բողոք-երթին ընդդեմ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանում արած հայտարարություններին, մասնակցել է 100 հոգանոց մի խումբ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված ազգայնականները հակաֆրանսիական պաստառներով երթ են իրականացրել դեպի Ֆրանսիայի հյուպատոսություն։
Հավաքվածների խմբի անունից հայտարարությամբ է հանդես եկել «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Աբդուռահման Բաշքանը՝ պնդելով, թե Սարկոզին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ 1915-ը որակելով որպես ցեղասպանություն։
Թուրք գործիչը պնդել է, թե Սարկոզիի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ամբողջովին նախընտրական քայլ է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment