Monday, October 31, 2011

Հայաստանում բնական աճը դանդաղել է

News.am. 31-10-2011- Հայաստանում բնական աճը 2011 թ. 9 ամիսներին 1000 բնակչի հաշվով կազմել է 4.5 պրոմիլ, 2010 թ. նույն ժամանակահատվածի 5 պրոմիլի համեմատ:
Բնական աճի նվազումը պայմանավորված է ինչպես ծնվածների թվի նվազմամբ, այնպես էլ մահացածների աճով: Այսպես` 2011 թ. 1000 բնակչի հաշվով ծնվածները կազմել են 13.1, մահացածները` 8.6, իսկ 2010 թ. համապատասխանաբար` 13.5 եւ 8.5:
2011թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 650 դեպք` 2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 636 դեպքի համեմատ, իսկ մեռելածնության գործակիցը, 1000 կենդանի եւ մեռած ծնվածների հաշվով, կազմել է 19.9‰, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 19.0‰-ի համեմատ:
Բնակչության բնական շարժի միակ դրական ցուցանիշը գրանցվել է ամուսնությունների հետ կապված` 1000 բնակչի հաշվով 6.1 ամուսնություն, նախորդ տարվա 5.4-ի համեմատ:

No comments: