Monday, October 31, 2011

Ադրբեջանական ավիաուղիները հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն թույլ չեն տվել ինքնաթիռ մտնել

ՌԴ-ում ադրբեջանական ավիաուղիները թույլ չեն տվել ՌԴ քաղաքացուն ինքնաթիռ բարձրանալ, քանի որ նա կրել է հայկական ազգանուն: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած Սերգեյ Գյուրջիյանը Բաքու էր մեկնում, ոչ թե հանգստանալու, այլ աշխատանքային այցով, այնուհանդերձ, նրան արգելել են ինքնաթիռ մտնել:
Միջադեպի մասին տեղեկատվությունը հասել է մինչև ՌԴ նախագահի աշխատակազմ, որտեղ այն բնութագրել են որպես «ամենաթողություն»:
Սերգեյ Գյուրջիյանն իր բլոգում գրել է, թե ավիաուղիների ներկայացուցիչները, նրան ասել են, որ գոյություն ունի իշխանությունների հրաման՝ հայկական ազգանուններ կրող անձանց չպետք է գրանցել: Թեև Սերգեյ Գյուրջիյանն ունեցել է ռուսական անձնագիր:
Նշենք, որ Մոսկվայում այս արարքը որակել են որպես ազգային խտրականություն:

No comments: