Saturday, October 29, 2011

Հայաստանը հակաթուրքական քարոզարշավ է իրականացնում. Ալի Հասանով

Tert.am. 28-10-2011- Վերջին տարիներին, ավելի կոնկրետ 2001թ. սկսած, ողջ աշխարհում հակաիսլամական քարոզարշավ է իրականացվում։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, այս մասին Թյուրքալեզու երկրների երկրորդ մեդիա–համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
Ալի Հասանովն ասել է, թե իբր առանձին երկրներ, հատկապես Հայաստանը, հակաթուրքական քարոզարշավ են իրականացնում՝ օրակարգ մտցնելով 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը։
«Բացի այդ, որոշակի ճնշում է գործադրվում Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային նախագծերի վրա»,– ասել է նա։
Ալի Հասանովը հավելել է, որ անհրաժեշտ է համընդհանուր թյուրքական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության հարցում։
«Այդ ամենը հաշվի առնելով՝ այսօրվա միջոցառման ժամանակ ես թյուրքական երկրներին կոչ եմ արել իրենց ԶԼՄ–ներում բարձրացնել թյուրքական ժողովուրդների խնդիրները, ինչպես նաև տեղեկություն տրամադրել այդ երկրների մշակույթների և զարգացման մասին»,–ասել է նա։

No comments: