Monday, October 3, 2011

Պենտագոնն Իսրայելին կոչ է անում հաշտվել Թուրքիայի հետ

News.am. 3-1-2011- Պենտագոնն Իսրայելին կոչ է անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարածաշրջանում նախկին գործընկերների` Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ: Վաշինգտոնը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Իսրայել թռչող ինքնաթիռում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան:
Պանետտան կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արեւելքում Իսրայելի մեկուսացման պատճառը արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներն են: Պենտագոնի ղեկավարն անցանկալի է համարել Իսրայելի հետագա մեկուսացումը, որն այժմ տեղի է ունենում, հաղորդում է Lenta.ru-ն:
Լեոն Պանետտան մերձավորարեւելյան շրջագայության ծրագրով կհանդիպի Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդների հետ, այնուհետեւ կուղեւորվի Եգիպտոս:

No comments: