«Լրագիր» 14-10-2011- Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էկչին Հուսեյնլիի հայտարարությանը, թե “Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը դառնում են տարածաշրջանում անկայունության պատճառ”:Լուկաշեւիչը հայտարարել է, թե համաձայն չէ այդպիսի գնահատականին: “Ինչպես հայտնի է, Ռուսաստանը խորապես շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Այդպիսի մոտեցումից ելնելով, մենք առաջնահերթ կարգով կառուցում ենք մեր հարաբերությունները եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: Այդ մոտիվն է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մեր ջանքերի հիմքում”, հայտարարել է Լուկաշեւիչը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment