Saturday, October 15, 2011

Թուրք նահանգապետը հանդիմանել է պետական պաշտոնյային՝ Հայաստան այցելելու համար

Tert.am. 14-10-2011- Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան հանդիմանել է Ջրային տնտեսության կոմիտեի տարածաշրջանային վարչության պետ Հայաթի Չելենքին՝ Հայաստան այցելելու համար։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, այցով Հայաստանում գտնվելու պատճառով Հայաթի Չելենքը չի կարողացել մասնակցել Կարսում կայացած նահանգային կոորդինացիոն խորհրդի նիստին։ Չելենքի փոխարեն նիստին ներկա է գտնվել նրա տեղեկալը՝ Ալի Քյոսեալին։
Սակայն երբ Կարսի նահանգապետն իմացել է, որ Չելենքը նիստին չի մասնակցում Հայաստանում գտնվելու պատճառով, զայրացել է։
«Որտե՞ղ է ձեր ղեկավարը։ Քննարկելու մի շարք հարցեր կան։ Հակառակ այն բանին, որ նիստի անցկացման ամսաթիվը որոշված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, նա փախել է Հայաստան։ Ի՞նչ է կորցրել Հայաստանում։ Մի՞թե այնտեղ ավելի կարևոր գործեր ունի։ Թող գա և բացատրություն տա»,– ասել է Կարսի նահանգապետը։

No comments: