Saturday, October 29, 2011

Հայ քաղաքական գործիչ. Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու քիչ հնարավորություններ ունի

News.am. 28-10-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդանշում են արտաքին ուժերի հավասարությունը: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 28-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը` պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի ունեցած դերի եւ այն Ֆրանսիայով փոխարինելու հնարավորության մասին հարցին:
Ըստ Մելիքյանի` Մինսկի խումբը կարող է ընդլայնվել, սակայն իրականում քաղաքականությունը վարում են նրանք, ովքեր կանգնած են այս խմբի հետեւում:
Եթե ՌԴ նախաձեռնությամբ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումները դադարեն, դա ՌԴ շահերի նվազեցում չի նշանակի:
Միեւնույն ժամանակ, ըստ Մելիքյանի, Եվրոպան հակամարտությունը կարգավորելու քիչ հնարավորություն ունի: Նա տարածաշրջանում շահեր ունի, բայց չունի լծակներ: Եթե ԱՄՆ-ը որոշի համագործակցել Եվրոպայի հետ, կարող է եւ արդյունք լինի, բայց դժվար թե ԱՄՆ-ն ցանկանա կիսվել Եվրոպայի հետ, ասել

No comments: