Saturday, October 29, 2011

Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազային պայմանագրերի ստորագրումը

Tert.am. 28-10-2011- Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերը ողջունել է օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազային պայմանագրերի փաթեթի ստորագրումը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Apa. az կայքը, Օթինգերը ընդգծել է, որ այդ գործարքը կարևոր է նաև Եվրամիության համար։
«Թուրքիան որպես գազի տարանցման երկիր օգուտ կբերի նաև Եվրամիության երկրներին»,–ասել է նա։
Նա հավելել է, որ Եվրոպա փոխադրվող ադրբեջանական գազը բաշխվելու է Եվրամիության ներքին շուկայում։ « Սակայն դա բավարար չէ, մեր հիմնական նպատակը չի փոխվում։ Մենք ցանկանում ենք տեսնել մի խողովակաշար, որը կկապի Եվրոպան և Ադրբեջանը և բավականաչափ տարանցիկ հնարավորություններ կունենա։ Այդ խողովակաշարը պետք է գործի ամուր իրավական հիմքի վրա՝ միջազգային իրավունքին համապատասխան»,–ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ստորագրված գազային պայմանագրերի փաթեթը ներառում է «Շահ դենիզ 2» հանքավայրից Թուրքիային վաճառվելիք գազի գնի, ինչպես նաև այդ հանքավայրից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանվելիք գազի վերաբերյալ համաձայնագրեր։

No comments: