News.am. 7-10-2011- Ֆրանսիայի նախագահի այսօրվա այցը Բաքու կարելի է համարել ամենակարճատեւ պաշտոնական այցը, որը երբեւէ եղել է Ադրբեջանում, հաղորդում է Contact.az-ը: Այցն, ընդհանուր առմամբ, տեւել է 2,5 ժամ, որի ընթացքում նա հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ եւ Պատվավոր լեգիոնի օրդեն է հանձնել նրա կնոջը` Մեհրիբան Ալիեւային:«Այնուհետեւ նա մի թեթեւ ճաշել է Ալիեւի հետ եւ մասնակցել Ֆրանսիական լիցեյի հիմնարկեքի արարողությանը»,-հայտնում է ադրբեջանական կայքը: Այնուհետեւ նա ուղեւորվել է Թբիլիսի:
Contact.az-ը նաեւ նշում է, որ այդուհանդերձ, Սարկոզին գրեթե մեկ օր է անցկացրել Հայաստանում, այցելել է Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես եկել Թուրքիայի դեմ հայտարարությամբ: Մամուլի ասուլիսում նա կրկնել է իր պահանջները` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը փոխանցել էր Ֆրանսիայի նախագահի այն խոսքերը, թե «հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում»: Սարկոզին նշել էր, որ Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին` բերելով Գերմանիայի օրինակը:
«Պետություններն ուժեղանում են, երբ ճանաչում եւ ընդունում են իրենց պատմությունը»,- ասել էր նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment