Saturday, October 8, 2011

«Ազադլիգ». Էքս-նախագահների կարգավիճակի մասին Ալիևների առաջարկած օրենքը միայն իրենց է վերաբերում

Panorama.am. 7-10-2011- Ադրբեջանի միակուսակցական խորհրդարանում Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրված` նախկին նախագահների կարգավիճակի մասին օրենքի նախագծում ասվում է, որ «սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն` իմպիչմենտով պաշտոնից հեռացված նախագահն այս օրենքով նախատեսված` ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով սահմանված թոշակը ստանալու իրավունք չունի»:
«Ազադլիգ» թերթը գրում է, որ դա նշանակում է, որ եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, օրենքը չի վերաբերելու Ադրբեջանի նախկին նախագահներ Այազ Մութալիբովին և Աբուլֆազ Էլչիբեյին:
«Ինչպես երևում է փաստաթղթից, այս օրինագիծը նախատեսված է միայն հանգուցյալ Հեյդար Ալիևի և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համար»,- գրում է թերթը:

No comments: