Saturday, October 15, 2011

Ադրբեջանը Ղարաբաղի հետ սահմանին քարոզչական պատ է կառուցում. փորձագետ

Tert.am. 14-10-2011- «Շատ հավանական է, որ նրանք այդ պատը կկառուցեն, և կփորձեն համեմատականներ անցկացնել Չինական մեծ պատի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին 3 կմ-ոց պատ կառուցելու Բաքվի նախաձեռնությանը:
«Ինչն է պատճառը որ քաղաքակիրթ աշխարհում ինչ-որ պետություն պատ է կառուցում, Ադրբեջանն ուզում է ցույց տալ աշխարհին, որ վայրագներից է պաշտպանվում, որ Հայաստանը ագրեսոր է, մի պետություն, որը կրակում է իրենց խաղաղ բնակչության վրա»,-ասաց քաղաքագետը` կարծիք հայտնելով, որ դա քարոզչական նպատակ է հետապնդում, այլ ոչ պաշտպանական, և եթե Հայաստանը կանխարգելիչ տեղեկատվական հոսքերի միջոցով ակտիվ չգործի, գուցե և Ադրբեջանին հաջողվի միջազգային հանրության աչքում մեզ ագրեսոր ներկայացնել:
«Մենք կարող ենք այդ պատն անվանել պրոպագանդայի պատ»,- ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմանբ` պետք է հայկական կողմն ակտիվորեն ներգրավվի միջազգայի կառույցներում, որպեսզի միջազգային հանրությանը իրազեկի այն ամենի մասին, ինչ իրականում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին:

No comments: