News.am. 2-10-2011- Թուրքիան դանակով հարվածել է ողջ աշխարհի մահմեդականների մեջքին: Այսպես է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՄԱԿ-ում ունեցած ելույթը Իրանի այաթոլլա Նասեր Մաքարեմ Շիրազին:
Նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը վրդովված է թուրք վարչապետի երկերեսանիությունից:
«Թուրքական իշխանությունները պնդում են, որ իրենք ոչ մի բարեկամական հարաբերություն չունեն Իսրայելի ռեժիմի հետ, բայց նրանց գործողությունները հակառակի մասին են խոսում: Յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա. ինչո՞ւ են թուրքերը պաշտպանում Իսրայելի քաղաքականությունը եւ ինչո՞ւ ողջ աշխարհի մահմեդականները լռում են եւ ոչինչ չեն ձեռնարկում ի պատասխան: Թուրքական պուդելներն իրականացնում են մի քաղաքականությունը, որը թելադրում են նրանց ամերիկյան եւ սաուդյան տերերը եւ Սիրիան նետում են քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեեւ Էրդողանն իր ելույթում հարձակումներ գործեց թե սիրիական թե իսրայելական ռեժիմների դեմ, նա ընդգծեց, որ ինքը որեւէ խնդիր չունի հրեաների կամ Իսրայելի ժողովրդի հետ, որ իր խնդիրը միայն իսրայելի պոլիտիկաններն են: Եւ ամենագլխավորը, նա անգամ չհիշատակեց Իրսայելի հիմնասյունը հանդիսացող ԱՄՆ-ի անունը եւ նրա հանցագործությունները Աֆղանստանի եւ Իրաքի ժողովուրդների դեմ: Էրդողանը նաեւ ոչ մի խոսք չասաց ի պաշտպանություն Պաղեստնի անմեղ ժողովրդի»,- վրդովված ասել է այաթոլլան, հաղորդում է MIGnews-ը:

No comments:
Post a Comment