Saturday, October 8, 2011

Ֆրանսիայի նախագահը չի տեսնում Թուրքիային Եվրամիությունում

News.am. 7-10-2011- Ցեղասպանության ընդհանուր մերժումը մասնավորից վատ է, սակայն մասնավոր մերժումը եւս անընդունել է: Այդ մասին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նա կարեւոր է համարում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սարկոզիի խոսքով այդ քայլը Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեին խաղաղության եւ հաշտեցման ժեստ. «Երկարատեւ խաղաղությունը չի կարող համատեղվել տանջանքների ու պատմական փաստերի մերժման հետ, սակայն եթե Թուրքիան չգնա այդ քայլին եւ շարունակի հերքել փաստերը, ապա Ֆրանսիան Ցեղասպանության մերժման քրեականացման ուղղությամբ կարող է դիմել այլ քայլերի:
Միեւնույն ժամանակ Սարկոզին նշել է, որ Ֆրանսիան չի կարող Թուրքիայի հետ խոսել վերջնագրերով. «Եթե դուք կարող եք կարդալ տողատակը, ապա կհասկանաք, որ ժամանակն անվերջ չէ եւ 1915 թվականի Ցեղասպանությունից բավական երկար ժամանակ է անցել մտորումների համար»:
Սարկոզին հույս է հայտնել, որ թուրքական հասարակությունը եւ իշխանությունները իմաստուն կգտնվեն: Ֆրանսիայի նախագահը Թուրքիային համարում է յուրօրինակ կամուրջ արեւելքի եւ արեւմուտքի միջեւ, սակայն ապագայում եւս այդ երկրին չի տեսնում Եվրամիության կազմում:

No comments: