Tert.am. 7-10-2011- Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ երկրի կողմից գրծադրվող հետևողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով Հայաստանում գտնվող` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:Նա ընդգծեց, որ Հայաստանում առանձնակի կարևորում են նաև Ֆրանսիայի նախագահի անձնական ներգրավվածությունն այդ ուղղությամբ: Դրա դրսևորման վառ օրինակներից Սերժ Սարգսյանը համարեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները լ'Ակվիլայում, Մուսկոկայում և, մասնավորապես, Դովիլում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, որը նախագահում էր Ֆրանսիան:
«Մեծ տերությունների և հատկապես Ֆրանսիայի պես կշիռ ու հեղինակություն վայելող պետության անաչառ ու հավասարակշիռ դիրքորոշումը Հայաստանի հասարակությունն ընկալում է որպես Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ուղերձ»,- նշեց Հայաստանի ղեկավարը:
Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ որքան շուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պսակվեն հաջողությամբ, այնքան ավելի շատ կշահի տարածաշրջանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումն այն է, որ Մինսկի խմբի շրջանակում հայերն ու ադրբեջանցիները սկսեն երկխոսել` հասնելու կայուն խաղաղության»,-նշեց նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment