Saturday, October 29, 2011

Վանի երկրաշարժի պատճառով ճաքել է Սուրբ խաչի գմբեթը

Tert.am. 29-10-2011- Օրեր առաջ Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով վնասվել է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին։
Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, ճաք է առաջացել եկեղեցու գմբեթին։ Սակայն «Հյուրրիյեթ» օրաթերթն էլ գրում է, որ եկեղեցու գմբեթին առաջացել է ոչ թե մեկ, այլ՝ մի քանի ճաքեր։ Բացի այդ, կոտրվել են եկեղեցու պատուհանների ապակիները։
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ աղետի գոտում աշխատանքների ավարտից հետո կվերանորգվի նաև եկեղեցին։
Հիշեցնենք, որ Սուրբ խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից վերանորոգվել է 2007թ. և վերաբացվել որպես թանգարան: Վերաբացումից միայն 3 տարի հետո պաշտոնական Անկարան թույլատրեց տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում: Առաջին պատարագը մատուցվեց անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին: Սակայն եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվեց պատարագի մատուցումից մոտ 10 օր հետո:

No comments: