News.am. 2-10-2011- Որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է. նա քաղաքական գործիչ չէ, եւ երբեք չի եղել: Այսօր` հոկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի խնդրին:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Որն է վերջին շրջանի ամենաշատ շրջանառվող թեման: Մեկը դա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման է, որն ինձ համար սա շինծու թեմա է, որովհետեւ որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է; Նա քաղաքական գործիչ չէ, եւ երբեք չի եղել: Նա երբեք քաղաքականության մեջ արմունկներով առաջ չի գնացել: Նա կարողացել է հարմարվել ինչ-որ սիստեմի: ԽՍՀՄ ժամանակ խորհրդային սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ ՀՀՇ-ի (կարկառուն անդամ էր, վարչության անդամ): Հետո, նաեւ իմ մեղքով, մտավ իշխանության մեջ:
Քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսող գործիչն է ու համակրանք շահող գործիչը:
Հիմա էլ խոսում է իր վերադարձի հնարավորության մասին: Չգիտեմ, այդ մարդը լուսնի վրա է ապրում, որտեղ է ապրում: Ժողովուրդը որքան մազոխիստ պիտի լինի, որ հասարակական պահանջարկ ներկայացնի մի մարդու, ով գնդակոծել է իրեն:
Նա միայնակ մարդ է, դժբախտ: Չկա մեկը, ով այդքան անհանգիստ լինի: Նա գիտի՝ ինչ հանցանքներ է գործել, որ այս համակարգը փլվելուց հետո կանգնելու է ժողովրդի դատաստանի առջեւ: Իր պատեպատ խփվելը դրանով է բացատրվում: Եւ կարող է ոչ խելամիտ քայլեր էլ կատարել, եւ մեկն էլ երեկվա հայտարարությունն էր:
Նա ժողովրդի համար այլեւս պրոբլեմ չէ, մեզ համար չէ, եթե պրոբլեմ է, միայն Սերժ Սարգսյանի համար:
Խոսում են, որ ՀՅԴ-ն կարող է, ԲՀԿ-ն կարող է դառնալ նրան հենարան: Դաշնակցությունը պատմական կուսակցություն է, երբեք չի մտնի այդ արյան պատասխանատվության տակ: Համոզված եմ՝ ԲՀԿ-ն էլ չի անի:
Նրանք հիմար չեն, խելագար չեն, որ իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի հոգի կա, ով անհատ է, ում տակ որեւէ հենարան չկա: Դա Վարդան Օսկանյանն է, ով կարող է եղբայրանալ, ինչպես եղել է մարտի 1-իՆ: Այդ սպանդի մեջ մեծագույն մեղք ունի նաեւ Օսկանյանը: Սրանով փակում եմ Քոչարյանի թեման:
Հաջորդը ԲՀԿ-ի թեման է: Մի քանի օր առաջ նրանց հայտնի դեմքերից մեկն ասաց, որ գնալու են մենակ եւ իրենց մրցակիցը ՀՀԿ-ն է: Սա մի կողմից դրական է, որ քաղաքական մրցակցություն է առաջանում: Հիմա չեն հաշտվում կրտսեր եղբոր դերին: ԲՀԿ-ն ավելի կայուն կուսակցություն է: Գտնվեց մի լիդեր, ով ունի եւ հենարան, եւ ընտրազանգված: Ե հայաստանակենտրոն կուսակցություն:
Որպես կուսակցություն մենք շատ ավելի պիտի հաշվի նստենք ԲՀԿ-ի հետ, քան հանրապետականի: ՀՀԿ-ն օպորտունիստների խումբ է, որը ՔաջՆազարի պես եկել է իշխանության եւ իրեն թվում է, թե միշտ պիտի լինի իշխանության»:

No comments:
Post a Comment