Tert.am. 1-10-2011- Հայաստանյան պետական և մասնավոր բուհերում արտասահմանցի դիմորդների թվի նվազում է նկատվում։ Եթե 2008 թվին արտերկրից Հայաստանի պետական բուհերում կրթություն ստանալու եկած դիմորդները 3198-ն էին, ապա 2010-2011թթ. գրանցվել է 2788 ուսանող։ Արտերկրյա դիմորդների ցուցանիշը նվազել է նաև մասնավոր բուհերում։ 2008թ. ընդունվել է 813 դիմորդ արտերկրից, 2010թ՝ 528-ը։ Թեման ներկայացրել է «ԱՐ» ՀԸ-ի «Ազդարար» լրատվական ծրագիրը։
Ըստ կրթության և գիտության նախարարության, Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ։ «Ամենաբարձր ցուցանիշը մեզ մոտ է,- նշել է ԿԳՆ արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը։- Էս տարի մենք ունենք շատ-շատ դիմորդներ, որ ցանկանում են կրթությունը շարունակել նաև ասպիրանտուրայում»։
Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի՝ կրթական ծառայություն մատուցելու և գիտելիք վաճառելու առաջատարի դիրքը կարող է վտանգված լինել, և մեր երկիրը կարող է կորցնել տարածաշրջանում կրթական կենտրոն դառնալու հնարավորությունը։ Հարկ է, որ հանրապետությունում լուրջ ներդրումներ կատարվեն միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարանների և կենցաղի կազմակերպման համար։
Տնտեսապես կայացած խոշոր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, մեծ ուշադրություն են դարձնում կրթական ծառայություններ արտահանելուն՝ դա դիտարկելով որպես կայուն եկամտի ներհոսի աղբյուր։ Եվ եթե Հայաստանում ևս համալսարաններն ու պետությունը կրթական ծառայություններ մատուցելը դիտարկեն՝ որպես բիզնես, այն իր հերթին կապահովի տնտեսական աճ։

No comments:
Post a Comment