«Լրագիր» 15-10-2011- Արդեն պարզ է, որ մեր բանակում անհնար է բացառել ոչ կանոնադրական հարաբերությունները, քանի որ դրանք հետեւանք են շատ խոր հասարակական պատճառների: Տվյալ սարսափելի երեւույթը դարձել է գործոն, հնարավոր է, հասարակության առավել լուրջ վրդովմունքի, եւ եկել է ժամանակը արմատական որոշումներ կայացնելու: Միայն անտարբեր ու ոչ խելացի մարդկանց մոտ կարող են կասկածներ առաջանալ, որ այս կամ այն պատճառներով երկրի բնակչության որոշակի մասը «կեցաղային» վայրենության վիճակում է, եւ այդ մարդկանց վարքը բացարձակապես համարժեք չէ վարքի հասարակական նորմերին:
Ես այդ մարդկանց կդասեի հոգեպես անլիարժեքների թվին, եւ այդժամ շատ երեւույթներ կարելի կլիներ բացատրել այդ հանգամանքով: Հենց այդ պատճառներն են բացատրում բնակչության ակնհայտ չկամությունը՝ բացասական դիտարկել այնպիսի երեւույթներ, ինչպես սոցիալական կազմակերպության կլանային կարգը, կոռուպցիան, շահամոլության եւ ընչաքաղցության ամենաայլանդակ ձեւերը:
Այսինքն, բնակչության նշանակալի մասն ի վիճակի չէ ընկալել վարքի քաղաքակիրթ նորմերը, այդ թվում սանիտարական նորմերի պահպանումը հասարակական եւ անհատական վարքում:
Սակայն, տվյալ ակնհայտ շեղված վարքի կողքին, որի հիմքում բնակչության լայն շերտերի հոգեկան անլիարժեքությունն է, հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, առկա է կուլտուրայի ծայրահեղ ցածր մակարդակ, ինչը հիշեցնում է մեր հարեւան մի քանի ժողովուրդների միջավայրը: Նույնիսկ առավել ուսյալ մարդիկ բնութագրվում են ազգի հանդեպ լիակատար անպատասխանատվության «ժառանգական» զգացումով, եւ աստիճանաբար կորցնում իրենց սոցիալական կարգավիճակը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանում չկան, եւ չեն սպասվում տրամադրություններ, որոնք կնպաստեին տվյալ հանգամանքների հրապարակային գնահատականների առաջացմանը: Ժամանակն է այդպիսի բաց գնահատականներ տալու: Հնարավոր է, հենց Զինված ուժերն են համարվում հասարակական բանավեճում արմատական փոփոխությունների լոկոմոտիվը, որը չկա որպես այդպիսին:
Անհրաժեշտ է Զինված ուժերը կառուցել սելեկտիվ մոտեցման հիման վրա: Մարդկային ամենահնարավոր դեգեներատները չպետք է անցնեն որեւէ տեսակի զինվորական ծառայություն: Թե ինչ կարող են նրանք բանակ բերել՝ մենք արդեն բավականաչափ տեսել ենք, եւ պետք չէ ձեւ անել, թե ինչ որ բացասական երեւույթներ են ընդամենը: Դա վերաբերում է ոչ միայն շարքային կազմին, այլեւ սպաներին, սակայն տվյալ փուլում խոսքը, թերեւս, շարքայինների ու կրտսեր սպաների մասին է:
Պետք է արմատապես փոխել զինկոմիսարիատների եւ ռազմաբժշկական հանձնաժողովի գործունեությունը, որպեսզի նախքան զորակոչելը շատ բան հայտնի լինի զինակոչիկի մասին: Չկա որեւէ բարդություն զինակոչիկների շրջանում բացահայտելու սոցիալապես ու հոգեպես անլիարժեք տիպերին: Ո՞ւմ են պետք նման դեգեներատները բանակում, դրանք ապագա դեզերտիրներ, բացահայտ հանցագործներ ու բռնացողներ են: Նրանց տեղը հատուկ զորամասերում է, որոնք զբաղվում են կենցաղային ու այլ գործունեությամբ:
Վախկոտ ու թուլակամ պատանուն կարելի է հայրենասեր դարձնել, իսկ հոգեկան անլիարժեք տիպից՝ երբեք: Մարդու տվյալ վարքը հնարավոր չէ բացատրել սոցիալական գործոններով, դրանք անլիարժեք տիպեր են: Դրանք հասարակության մեջ ու բանակում 20 տոկոս են: Ընդամենը: Իհարկե, այս բազային միջոցառումներին զուգահեռ շատ բան կա անելու, սակայն առանց նման սելեկտիվ մոտեցման անիմաստ է առաջ գնալը:
Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment