Monday, October 3, 2011

ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն միջազգային հանրության աջակցությամբ. Հերբերտ Քվելլե

Tert.am. 3-10-2011- Ղարաբաղյան հակամարտության երկարատև կարգավորումը հնարավոր է միայն միջազգային հանրության աջակցությամբ։ Այս մասին Trend–ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն։
Ընդգծելով, որ Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությունը շահագրգռված են ղարաբաղյան հիմնբախնդրի կարգավորմամբ, Քվելլեն ասել է. «Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Սակայն մենք պետք է ընդունենք բանակցային գործընթացի ձևաչափի փաստը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ոչ ոք չի ցանկանում խախտել այդ ֆորմատը»,– ասել է գերմանացի դիվանագետը։

No comments: