Monday, October 3, 2011

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի` Հայոց ցեղասպանության օրինագծի հետ կապված խոստումը անհանգստացրել է թուրքերին

News.am. 3-10-2011- Հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող թեկնածուներից սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի հայտարությանը, թե նա քայլեր է անելու` Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը կրկին Սենատ բերելու համար, խիստ անհանգստացրել է Թուրքիային:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն այս կապակցությամբ նամակ է ուղարկել Ֆրանսուա Հոլանդին: «Հիշյալ օրինագծի ընդունումը լուրջ հարված կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին»,-ասել է նամակում թուրք դեսպանը:

No comments: