Monday, October 3, 2011

Անթալիայում բերման ենթարկված անգլիացի զբոսաշրջիկին մահացած են հանել ոստիկանությունից

News.am. 3-10-2011- Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում 64-ամյա անգլիացի զբոսաշրջիկին հարբած վիճակում շրջապատին անհանգստացնելու համար բերման են ենթարկել ոստիկանատուն:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` ոստիկանությունում գտնվող անգլիացի զբոսաշրջիկը վատացել է եւ ընկել հատակին: Ոստիկանություն կանչված շտապ օգնության անձնակազմին չի հաջողվել փրկել 64-ամյա անգլիացու կյանքը:
Մանավգաթի դատախազությունը մահվան դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել` ուսումնասիրելով նաեւ ոստիկանատանը տեղադրված տեսախցիկները:

No comments: