Friday, October 14, 2011

Մտավորականները պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին. «Խոսքի իրավունք»

Tert.am. 14-10-2011- «Խոսքի իրավունք» միավորման անդամները հերթական անգամ խստիվ դատապարտում են հայոց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը: «Առաջարկում ենք Հայաստանի բոլոր մտավորականներին`անկախ քաղաքական հայացքներից, իրար հետ ունեցած հարաբերություններից, գործունեության ոլորտից կազմել բաց նամակի մի տեքստ, ուր հնարավորինս կտրուկ և սուր կքննադատվի բանակում տեղի ունեցածը: Ստորագրողների թվում պետք է լինեն նաև ՄԻՊ գրասենյակի, Հանրային խորհրդի, ՊՆ հասարակական խորհրդի և այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը պետք է միավորի բազմաժանր արվեստագետներ և շոու-բիզնեսի «աստղեր»: Կարևոր է նաև այն երիտասարդների խոսքը, ովքեր ասում էին, որ Հայաստանը մենք ենք: Այս նախաձեռնությունը ավելի մեծ կշիռ կտա նրանց խոսքերին և կամրագրի նրանց տեղը մտավորականության շարքերում: Դա չպետք է լինի կոչ կամ պահանջ: Ավագ և կրտսեր այդ քաղաքացիները պետք գրեն կոշտ: Նրանք պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին: Այս դեպքում լռելը աններելի է: Անտարբերությունը `ամենամեծ չարիքն է, որը շղթայով ծնում է նորանոր հանցանքներ»,- ասվում է միավորման հայտարարությունում:

No comments: