Friday, October 14, 2011

Կարսի նահանգապետը խիստ քննադատել է Հայաստան այցելած ջրային հարցերի վարչության տնօրենին

News.am. 14-10-2011- Թուրքիայի Կարս քաղաքում կազմակերպված նահանգի համակարգման խորհրդի նիստի ժամանակ Կարսի նահանգապետը խիստ քննադատության է ենթարկել այդ պահին Հայաստանում գտնվող պետական ջրային հարցերով վարչության տարածքային տնօրեն` Հայաթի Չելենքին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Կարս նահանգի համակարգման խորհրդի 2011-ի վերջին նիստին նահանգապետ Ահմեդ Քարայի գլխավորությամբ մասնակցել են քաղաքապետերը, քայմաքամներն ու հասարակական սեկտորի տնօրենները: Նիստի ժամանակ պետական ջրային հարցերով տարածքային վարչության կատարած աշխատանքների մասին զեկույցով է հանդես եկել փոխտնօրեն Ալի Քյոսեալը, քանի որ տնօրեն Հայաթի Չելենքը գտնվում է Հայաստանում:
Այս հանգամանքը խիստ բարկացրել է Կարսի նահանգապետին, ով խիստ քննադատության է ենթարկել Հայաթի Չելենքին: «Որտեղ է ձեր տնօրենը: Այստեղ քննարկելու խնդիրներ կան, սակայն տնօրենը փախնում է Հայաստան: Մեկ ամսի առաջ այս նիստի ամսաթիվն արդեն հայտնի էր: Եթե Հայաստանն ավելի կարեւոր է, թող գա բացատրություն տա, տեսնենք ինչի համար էր Հայաստան գնացել: Կարիք չկար, որ նա գնար Հայաստան: Հայաստանի հետ թող ինժեներները բանակցեն, տնօրենի քննարկման թեմա այնտեղ չկա: Քեզ չեմ ցանկանում լսել, քանի որ իմ հարցերին չես կարող պատասխանել: Ինչեւէ, պատմիր տեսնենք»,-ասել է նահանգապետը պետական ջրային հարցերով վարչության տարածքային փոխտնօրենին:

No comments: