Friday, October 14, 2011

Օբաման Իրանին սպառնացել է պատժամիջոցներով

News.am. 14-10-2011- Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ հնարավոր մահափորձի հետ Իրանի առնչության մասին առաջին անգամ խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ:
Օբաման միջադեպը որակել է իրանական իշխանությունների «վտանգավոր եւ անպատկառ վարքի» դրսեւորում: Օբաման հայտարարել է, որ Թեհրանը տեղյակ է եղել մահափորձի մասին եւ պետք է պատասխանատվություն կրի: Դրա համար Սպիտակ տունը կդիտարկի բոլոր հնարավոր միջոցները: РБК-ն նշում է, որ նման դիվանագիտական ձեւակերպումը կարող է նշանակել ամեն ինչ, նույնիսկ, պատերազմ:
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրանի հատուկ ծառայությունները մահափորձ են նախապատրաստել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ:

No comments: