Saturday, October 29, 2011

Թուրքիայի ԱԳՆ-ն` իսրայելական օգնության մասին

Panorama.am. 29-10-2011- Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սալչուկ Ունալը պարզաբանել է, որ Իսրայելի կողմից Անկարայից պաշտոնապես ներողություն խնդրելու պահանջների համախումբը` կապված «Մավի Մարմարա»-ի միջադեպի հետ, որևէ փոփոխություն չի կրել` Թել Ավիվի կողմից Թուրքիայի արևելքում անցյալ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության ցուցաբերման համատեքստում: Այս մասին հաղորդում է «Izrus.co.il» լրատվական կայքը:
«Մենք չենք մեկտեղում քաղաքական և հումանիտար հարցերը»,-պարզաբանել է թուրքական արտգործնախարարության ներկայացուցիչը` փաստացի ամրապնդելով ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ նշվում էր, որ Իսրայելի ցուցաբերած օգնությունը չի հանգեցնի դրական տեղաշարժերի երկու երկրների միջև առկա հարաբերություններում:
Հիշեցնենք, որ 2010 թ-ի մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերն արգելել են մարդասիրական բեռներ փոխադրող նավատորմին մոտենալ Գազայի ափերին: Զինվորականների գործողությունների արդյունքում շարասյան կազմում գտնվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա Թուրքիայի 8 և ազգությամբ թուրք ԱՄՆ մեկ քաղաքացի է սպանվել: Այս դեպքերից հետո կտրուկ սրվել են թուրք-իսրայելական հարաբերությունները, և թուրքական կողմը պահանջում է, պաշտոնական Թել Ավիվի ներողությունը:

No comments: