Thursday, October 27, 2011

Թուրք նախարարը` Վանի երկրաշարժից մինչև Մեծամորի ԱԷԿ

HayNews.am. 27-10-2011- Թուրքերը չեն դադարում խոսել Մեծամորի ոտամակայանից: ՀԱԷԿ-ի թիվ մեկ «հակառակորդը» Թուրքիայում` այդ երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հերթական առիթն է օգտագործել` հիշելու մեր ատոմայանը:
Յըլդըզը նշել է, որ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանները լինելու են «անվտանգ»: Անդրադառնալով Վանի երկրաշարժին` Յըլդըզը հիշել է, որ բոլոր հին ատոմակայանները ենթակա են փակման` հիշեցնելով նաև Մեծամորի ատոմակայանը:
Նշենք, որ Թուրքիան երկար տարիներ չի կարողանում կառուցել ատոմակայան, իսկ վերջերս սկսել է հաճախ խոսել Մեծամորի ԱԷԿ-ից` անհիմն մեղադրանքներ ներկայացնելով:

No comments: