News.am. 27-10-2011- Հայաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի կառուցում իր արտաքին քաղաքականությունը հակասությունների վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստան` Զաքարյանը նշեց, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվել են բովանդակային բնույթի մի շարք հարցեր:
«Այցի ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, որոնք, էլ ավելի կամրապնդեն հայ-ռուսական փոխհարաբերությունները: Ավելորդ է նշել, թե ինչ նշանակություն ունեն այդ հարաբերությունները տարածաշրջանի եւ Հայաստանի համար», – նշեց Զաքարյանը:
Նրա կարծիքով, հատուկ հիշատակման է արժանի Եվրասիական միության գաղափարը: Առայժմ գաղափարն իրագործման փուլում չէ, սակայն ստեղծում է ԱՊՀ տարածքում համագործակցության նոր հեռանկարներ:
«Եվրամիության հետ համագործակցության համար հնարավոր հետեւանքների մասին անհանգստությունը հիմքեր չունեն, քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել գործընկերությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ, ի տարբերություն մի շարք այլ երկրների, չի կառուցում իր արտաքին քաղաքականությունը հակասությունների վրա», – եզրափակեց պատգամավորը:

No comments:
Post a Comment