Tert.am. 2-10-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վարշվայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ANS-ին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:«Եվրամիության նախաձեռնությամբ պետք է հանդիպում տեղի ունենար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Մենք համաձայնել էինք: Սակայն, ցավոք, Հայաստանը, ի լուր ողջ աշխարհի հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ցուցադրում է ոչ կառուցողական դիրքորոշում, հրաժարվեց դրանից»,- ասել է Մամեդովը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment