Monday, October 3, 2011

Թուրքիայի խորհդարան անցած քուրդ կին գործիչը սխալ է արտասանել երդումը

News.am. 2-9-2011- Թուրքիայի խորհրդարանի աշխատանքային տարվա առաջին օրը նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթից հետո ամբիոնին են մոտեցել եւ երդվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորները, ովքեր ընտրություններից հետո բոյկոտի որոշում էին կայացրել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ 17 տարի անց կրկին Թուրքիայի խորհրդարանում հայտնված քուրդ կին գործիչ Լեյլա Զանան երդման տեքստը սխալ է կարդացել, որը չեն նկատել պատգամավորների մեծ մասն ու խորհրդարանի նախագահը։
Լեյլա Զանան երդման տեքստում «թուրք ազգ» արտահայտության փոխարեն օգտագործել է «Թուրքիայի ազգ» արտահայտությունը։ Երբ լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ նա այդպես ասաց, քուրդ պատգամավորը պնդել է, թե պատահաբար է ստացվել։ «Բերանիցս այդպես թռավ։ Նշանակում է՝ գիտակցության մեջ այդպես է տպավորվել»,-ասել է Լեյլա Զանան։
Լեյլա Զանան 1994 թվականին ձերբակալվել էր եւ 11 տարի անցկացրել բանտում։

No comments: