Friday, October 14, 2011

Թուրքիայի պաշտպանության նախարարը խուսափել է Անկարա-Բաքու-Թբիլիսի ռազմական միության ստեղծման վերաբերյալ հարցից

News.am. 13-10-2011- Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մանրամասն պատասխանել է ԱՊԱ-ի այն հարցին, թե Անկարան ինչպե՞ս է դիտում տարածաշրջանում Թուրքիա- Ադրբեջան կամ Թուրքիա- Ադրբեջան-Վրաստան ռազմական միության ստեղծումը, եւ նման միությունն ինչպիսի դեր կարող է ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի զինված ուժերի`ՆԱՏՕ-ի չափանիշներին ինտերգրվելու առումով:
«Ադրբեջանի հետ ռազմական եւ պաշտպանական ոլորտներում կապերի զարգացումը մեր գլխավոր նպատակն է: Ադրբեջանի զինված ուժերի` ՆԱՏՕ-ի ստանդարտներով ուսուցումը կարեւոր է տարածաշրջանում կայունության համար: Մենք աջակցում ենք Ադրբեջանի համագործակցությանը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ այլ արեւմտյան կազմակերպությունների հետ: Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Ադրբեջանի գործունեությունը օգտակար եւ նշանակալի է Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից»,-հայտարարել է նա:

No comments: