Friday, October 14, 2011

Իրանը նպատակ ունի կառուցել տասնյակ ատոմակայաններ

Tert.am. 14-10-2011- Իրանը նպատակ ունի կառուցել մի քանի տասնյակ ատոմակայաններ։ Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը։
«Իրանը ցանկանում է կառուցել նոր ատոմակայաններ։ Խորհրդարանի կողմից որոշում է ընդունվել այն մասին, որ Իրանում պետք է կառուցվեն մի քանի տասնյակ ատոմակայաններ 20 հազար մեգավատ ընդհանուր հզորությամբ»,– ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ ավելացնելով. «Իրանը միայն ուրախ կլինի, եթե որևէ պետություն ատոմակայանների կառուցման վերաբերյալ փոխընդունելի պայմաններով համաձայնագիր ստորագրի իրականական կողմի հետ»։
Հիշեցնեք, որ անցած ամիս շահագործման է հանձնվել Իրանի առաջին՝ Բուշերի ատոմակայանը:

No comments: