Saturday, October 1, 2011

Էրդողանը սրտանց շնորհավորել է հրեաներին

News.am. 30-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրեաների Ռոշ Աշանա տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայում ապրող հրեաներին։
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի շնորհավորանքի մեջ նշվում է, որ Թուրքիայում մեկ ամբողջականության մեջ ապրող տարբեր կրոնների հատուկ օրերն ու տոները հասարակական կյանքում նոր գույներ են ավելացնում եւ հատուկ արժեք ունեն։
«Հրեական օրացույցի համաձայն՝ Տիշրի ամսվա առաջին եւ երկրորդ օրերը հրեաների կողմից որպես նոր տարի են ընդունվում։ Այս տարվա 28-29-ին համընկնող այս կարեւոր օրը մեր հրեա քաղաքացիները տոնում են Ռոշ Աշանա տոնը։ Այս երջանիկ օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր հրեա քաղաքացիներին՝ մաղթելով առողջություն եւ բարեբեր մի նոր տարի»,-նշվել է Էրդողանի ուղերձում։

No comments: