Saturday, October 1, 2011

Մեր թշնամու գլխավոր զենքը մեր դավաճաններն են

Այս կարգի մարդկանց շնորհիվ են կործանվում երկրները և անգամ ազգերը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ամեն օր շփվում են բազմաթիվ հայրենիքի դավաճանների հետ, սակայն անուշադրության են մատնում նրանց գոյությունը: Դավաճանութունը միայն թշնամու հետ ուղղակի համագործակցությունը չէ, ի վնաս սեփական երկրի, ինչպես ընդունված է դասական պատկերացմամբ: Ինչպես, օրինակ , այժմ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) փնտրում է առնվազն մեկ օտար լեզվի հրաշալի տիրապետող մինչեւ 35 տարեկան անձանց՝ հետախույզի օգնական լինելու համար և օտար լեզուների ցակում ընդգրկված է նաև հայերենը: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ MIT-ը աշխարհի տարբեր երկրներ գործուղելու համար կազմակերպել է հետախույզի օգնականի ընդունելություն: Թե քանի մարդ կգործուղվի Հայաստան առայժմ կարող ենք միայն գուշակել:
Սակայն դավաճանությունը միայն արտասահմանյան հետախուզության հետ համագործակցելը չէ: Այսօր ամենամեծ դավաճանությունը դա պետբյուջեի թալանն ու կոռուպցիան է: Նրանք , ովքեր զբաղվում են այդ ստոր գործով, դավաճանում են սեփական ազգի ապագային, և թուրքական հետախուզության դասակարգմամբ կարող են համարվել “հետախույզներ” իսկ նրանք , ում թողտվությամբ համատարած կատարվում են այդպիսի արարքներ, կարող են նույն դասակարգմամբ համարվել “հետախույզի օգնականներ”: Այն ընտրովի և նշանակովի բարձրաստիճան պաշտոնյան, ով արյունով ու չարաչարանքով ստեղծված ազգային պետության հարստությունը և հնարավորություններն օգտագործում է սեփական շահի համար, արդեն իսկ դավաճան է: Արդյոք ՀՀ բարձրագույն իշխանությունը ներկայացնող անձերը, մասնավորապես` նաև ՀՀ նախագահը, բացառում է, որ իր շրջապատում չկան մարդիկ , որոնք իր հովանավորությամբ արժանացել են բարձր պաշտոնների, սակայն այդ անհատների գերդաստանից ոչ մի արու զավակ հայկական բանակի համազգեստ չի հագել և չի մաշել հայրենիքին ծառայությամբ: Այդ մարդիկ ևս այս ազգի դավաճաններ են:
Հնում Չինգիզ խանն ոչնչացնում էր այդպիսի մարդկանց և նրանց տոհմը, թեև դեռևս պատկերացում չուներ գենետիկայի մասին: Դավաճանին մոնղոլ խանը յուրօրինակ ձևով էր պատժում. Կոտրում էին վիզը և կենդանի վիճակում լքում տափաստանում: Դավաճանը զգում էր ամեն ինչ, սակայն ոչինչ չէր կարող անել: Սակայն մենք 21-րդ դարում ենք ապրում և այդպիսի դաժանությունները բնորոշ չեն եղել հայ ազգին` անգամ հազար տարի առաջ: Բայց կարող է չէ՞, ՀՀ նախագահը գոնե այդ կարգի մարդկանց և նրանց տոհմն ու ընտանիքը հեռու պահել պետական կառավարման համակարգից: Թող իրենց բիզնեսով զբաղվեն և վայելեն մինչ օրս վաստակածը: Այս դեպքում նրանք դավաճան չեն համարվի: Բայց եթե նրանց ու նրանց ընտանեկան կլաններին արդեն տեղ է տրվում պետական կառավարման համակարգում, ապա դա արդեն դավաճանություն է:
Աղբյուր՝ Armweeklynews.am

No comments: