Saturday, October 1, 2011

Իտալական 59-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 1-10-2011- Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրելՍան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) ևԴորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ) քաղաքային խորհուրդները:
Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների (4) և քաղաքների (59) ընդհանուր թիվը հասավ 63-ի:

No comments: