Tert.am. 28-10-2011- Այսօր, ժամը 14.00-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Գագիկ Կոստանդյանի ուղեկցությամբ, Թուրքիայի Էրզրում քաղաք ուղևորվեց ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Հայաստանից Թուրքիա փրկարարներ չեն մեկնել, քանի որ Անկարան ՄԱԿ-ի խողովակներով խնդրել է միայն մարդասիրական օգնություն:
Գագիկ Կոստանդյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիային կարող է ցույց տալ տարբեր տեսակի օգնություն. «Բոլոր տեսակի հնարավորությունները ԱԻՆ Փրկարար ծառայությունը ունի, այդ թվում՝ մարդկային ուժ և սնունդ»:
Նախարար Արմեն Երիցյանի խոսքով` մոտավորապես 200 փրկարար այս պահին պատրաստ է գնալ աղետի գոտի և փրկարարական աշխատանքներ իրականացնել. «Սակայն այդպիսի խնդրանք չի եղել, բայց ՄԱԿ-ի խողովակներով մոտավորապես 49 երկրներ պատրաստ են այնտեղ ցուցաբերել աշխատանքներ: Մենք նույնպես պատրաստ ենք»,- կրկնեց նախարարը:
Բեռները դատարկելուց հետո հայկական օդանավը Երևան կվերադառա այսօր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան մեծ թվով զոհեր ու ավերածություններ։ Երկրաշարժին հետևել է ավելի քան 700 հետցնցում։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

No comments:
Post a Comment