Saturday, October 1, 2011

Լիբանանի ԱԺ նախագահը ելույթ կունենա ՀՀ ԱԺ նիստում

ՀՀԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Լիբանանի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի խորհրդարանի նախագահի ելույթը ԱԺ նիստում:
Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

No comments: