Saturday, October 1, 2011

Վարշավայում ընդունվել է ԼՂ կարգավորման համար կարևոր փաստաթուղթ

Tert.am. 30.9-2011- Վարշավայում կայացած «Արևելյան գործընկերության» համաժողովի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որը ոչ միայն վերաբերում է ծրագրի գործընթացին, այլև ունի մի կետ, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ընթացքի համար: Այս մասին Tert.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` Վարշավայում ընդունված փաստաթղթում կա մի կետ, որը սահմանում է, որ «Արևելյան գործընկերության» երկրների տարածքներում կոնֆլիկտները պետք է լուծվեն` համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև նախկինում միջազգային կազմակերպություններում ընդունված փաստաթղթերի և հայտարարությունների հիման վրա: «Այսինքն` սա նշանակում է, որ նախկինում ԼՂ հարցի հետ կապված ընդունված հայտարարությունները, որոնք մեզ համար դրական նշանակություն ունեն, այդ թվում` Աքվիլլայի, Աստանայի և մյուս հայտարարությունները, որոնցում խոսվում է նաև ԼՂ կարգավիճակի մասին, պետք է հաշվի առնվեն: Այս իմաստով Վարշավայում ընդունված դեկլարացիան մեծ կարևորություն ունի ԼՂ կարգավորման հետագա գործընթացի առումով»,- ասաց Մինասյանը:

No comments: