Tert.am. 7-10-2011- ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին։«Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է»,- ասել է Կարապետյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment