Monday, October 31, 2011

Շվեդիայի թուրքական մշակույթային միությունը «Տարվա բարեկամ» մրցանակը հանձնել է հային

News.am. 31-10-2011- Շվեդիայի թուրքական մշակույթի եւ ուսումնասիրությունների միությունը «Տարվա բարեկամ» մրցանակը հանձնել է Թուրքիայում ծնված հայազգի գործարար Քադիմ Աքչային։
Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ հայազգի գործարարն արժանացել «Տարվա բարեկամ» մրցանակին՝ «Հաջողության հասնելու համար մտածել թուրքի պես» գրքի համար։ Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել փոքրիկ համերգի ուղեկցությամբ։
Հայազգի գործարարն իր գրքում անդրադառնում է ազգերի, կրոնների համերաշխությանը, որն է առթի է հանդիսացել նրան մրցանակ շնորհելու։
Քադիմ Աքչան ծնվել է Մերսինում 1951 թվականին, աղքատ հայի ընտանիքում։ 19 տարեկանում մեկնել է Շվեդիա, որտեղ հասարակ աշխատողից հասել է մինչեւ հոլդինգի սեփականատեր։

No comments: