Monday, October 31, 2011

Իրանի նախագահին կհարցաքննեն

News.am. 31-10-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խարդախության գործով հարցաքննության են հրավիրել խորհրդարան:
Էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է կեղծ փաստաթղթերով երկու պետական բանկերից 3,2 միլիարդ դոլար վարկ ստանալու մեջ: Այդ գումարով նա պետք է գներ պետական ընկերություններ: Նախարար Շամսոդդին Հոսսեյնին կհեռացվի աշխատանքից նոյեմբերի 1-ին: Ահմադինեժադը պետք է պատասխանի այդ գործով:
Ահմադինեժադն ու իր կողմնակիցները վերջին շրջանում անընդմեջ քննադատության են ենթարկվում քաղաքական մրցակիցների կողմից:
2013թ. նախագահական ընտրություններում Ահմադինեժադի ընտրած թեկնածու Էսֆադիար Ռահիմ Մաշաեին մի քանի վարկաբեկող մեղադրանքներից հետո ստիպված եղավ հրաժարվել ընտրարշավին մասնակցելուց:
Ահմադինեժադը կլինի խորհրդարանում հարցաքննության հրավիրված Իրանի առաջին նախագահը, հաղորդում է ՌԲԿ-ն:

No comments: