Saturday, October 1, 2011

ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղին կողմերի միջև փոխզիջումն է. ՌԴ ԱԳՆ

Tert.am. 30-9-2011- Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված տարածաշրջանում կայունության ամրապնդմամբ, քան Մինսկի խմբի անդամ մյուս երկրները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ–ն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Ընդգծելով, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ քայլեր է իրականացնում Երևանի և Բաքվի միջև երկխոսությանն աջակցելու համար, Լուկաշևիչն ընդգծել է ԵԱՀԿ Մինկի խմբի դերակատարության կարևորությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ շատ կարևոր և էֆեկտիվ մեխանիզմ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին աջակցելու համար»,– ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ավելացնելով. «Բանակցային գործընթացում Ռուսաստանի ակտիվ և էֆեկտիվ դերակատարությունն ընդունում են ինչպես համանախագահները, այնպես էլ կողմերը։ Բանակցությունների մի շարք փուլերին մասնակցել է անձամբ ՌԴ նախագահը, որի հովանու ներքո մշակվել է բանակցային գործընթացի հիմքը կազմող կարգավորման սկզբունքների տեքստը»։
Լուկաշևիչն ընդգծել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին կողմերի միջև փոխզիջումն է։

No comments: