Saturday, October 1, 2011

ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Քեթրին Էշթոն

News.am. 30-9-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին:
Ավարտելով աշխատանքային այցը Լեհաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան:

No comments: